211652_close_icon

«Դատարանը որոշեց Երվանդ Զախարյանի նկատմամբ կիրառված՝ երկրից բացակայելու արգելքը փոխարինել գրավով»․ փաստաբան

views-count1324 դիտում article-date 16:46 24-05-2024
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ կայացավ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ մյուսների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հերթական դատական նիստը:

Aravot.am-ի հետ զրույցում պատասխանող կողմի ներկայացուցիչ Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց՝ դատարանը բովանդակային հարցեր չի քննարկել ու հայտնեց․ «Դատարանը որոշեց Երվանդ Զախարյանի նկատմամբ կիրառված՝ երկրից բացակայելու արգելքը փոխարինել գրավով»։

Տեղեկացնենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 13-ին։

Նմանատիպ նյութեր