211652_close_icon
views-count715 դիտում article-date 10:15 24-05-2024

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը

Բիշքեկում մեկնարկել Է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը։ Դրան մասնակցում են Ղրղզստանի ազգային անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և համագործակցության այլ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներ:

Մասնակիցները կսահմանեն ԱՊՀ երկրներում իրավիճակի ապակայունացման նպատակով արտասահմանում մարտական պատրաստություն անցած անձանց հայտնաբերման համատեղ միջոցառումներ: Հայաստանից մասկանցում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը։ Ադրբեջանը ներկայացնում է Ադրբեջանի ԱԱԾ պետ Ալի Նագիևը։ 

Նմանատիպ նյութեր