211652_close_icon

Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հետ միասին այցելել է Երասխ

views-count904 դիտում article-date 19:29 23-05-2024
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Պատիվ է հյուրընկալել Լյուքսեմբուրգի պատվիրակությանը` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլեր գլխավորությամբ: Հյուրերը միացել են Երասխի տարածքում իրականացվող պարեկությանը տեղում առկա իրավիճակի մասին ավելին իմանալու համար»,- նշվում է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր