211652_close_icon
views-count1111 դիտում article-date 12:17 23-05-2024

Ադրբեջանը հավակնում է շուրջ 114 հազար քկմ-ի, որից 14 հազարը ՀՀ տարածքից է, ինչո՞ւ պետք է մենք տարածք նշենք և սահմանափակենք մեզ․ Սեյրան Օհանյան

Որևիցե մակերես նշելը նշանակում է սահմանափակել քեզ այսօր իրականացվող սահմանագծման և սահմանազատման գործընթացում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե ինչու ընդդիմությունը չի ասում, թե որքան է ՀՀ տարածքն ըստ իրենց։

Օհանյանը նշեց, որ Հայաստանն ու Արցախը 42 հազար քկմ են եղել։

«Արցախն ամբողջությամբ՝ շուրջ 12 հազար քկմ, այս իշխանությունն է հանձնել։ Նիկոլ Փաշինյանը սրանից առաջ ասում էր՝ 29,800 քկմ է, և իրենք մմ-ի ճշգրտությամբ գիտեն ՀՀ տարածքը։ Պարզվեց՝ 29,800 չէ, 29,743 է։ Իրականության մեջ այսօր արդեն մնացել է 29,500 քկմ, բայց մակերեսը նշելը պետք է իրականացվի երկուստեք Ադրբեջանի հետ մեկտեղ»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հավակնում է 114 հազար քկմ-ի, դրա համար է, որ Ադրբեջանը չի նշում որևէ մակերես։
«Այդ 114 հազարի մեջ շուրջ 14 հազարը ՀՀ տարածքից է։ Եթե նշվեն մակերեսներ, ապա պետք է պայմանավորվի՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկուստեք նշեն որքան են տարածքները, որոնք իրենք հավակնում են ունենալ, իսկ նշել 29,743 քկմ այս իրականության մեջ, նշանակում է նշաձողն իջեցնել կամ մինիմումի վրա պահել և քեզ սահմանափակել սահմանագծման և սահմանազատման գործընթացում, առավել ևս՝ ՀՀ-ն երբ մտել է որպես առանձին պետություն Խորհդային Միության տարածք, եղել է 31 հազար քկմ 1926 թվականի քարտեզներով։

Սա ևս մեկ անգամ փաստում է՝ իրենք կեղծ օրակարգ ու թեզեր են նետում մեր հանրությանը։ Ի՞նչ է տալու եթե մենք նշենք այդ տարածքը։ Սա մինիմիլիզացնում և նվազեցնում է այն բոլոր նշաձողերը, որ դու պետք է իրականացնես սահմանագծման և սահմանազատման շրջանակներում»,- ընդգծեց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր