802 դիտում
12:45 21-05-2024
Վստահեցնում եմ ձեզ՝ 2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
Ինչու՞ է վարչապետը ասում, որ այդ 4 գյուղը ոչ թե տվել ենք, այլ վերցրել ենք, որովհետև մենք հնարավորություն ունենք սահմանն ուրվագծելու։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Վերջինս նշեց, որ 1976 թվականի քարտեզը ամենաընդունելի տարբերակն է սահմանազատման գործընթացի համար։
«Որ ասում են՝ մարդիկ իրենց տներից դուրս կգան, նախ խոսքը գնում է մի տան մասին ու պետությունը ավելի շատ ձևով այդ մարդկանց հատուցելու է։ Պարտադիր չէ, որ ՔՊ-ական պատգամավորները գնան, շոու անեն, ըստ ձեզ՝ այդ մարդկանց հետ չի՞ խոսվում, ով է առաջինը գնացել Ոսկեպար, Կիրանց։ Վարչապետը ու ոչ մեկ անգամ, պետության ներկայացուցիչները, գնում խոսում են նրանց հետ»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե բնակիչները չընդունեն փոխհատուցումը, Սիմոնյանն ասաց․
«Չեն ընդունի, պետությունն այլ որոշում կգտնի։ Ես կարող եմ վստահեցնել, որ մենք Հյուսիսային պողոտայի պես չենք անելու, երբ կոպեկներ շպրտցին ու մարդկանց դուրս շպրտեցին իրենց տներից ու խոսքը մի տնակի մասին չէր, այլ մի ամբողջ թաղամասի։
Մենք այդպես չենք անելու, մենք մարդկանց հետ խոսելու ենք, կբանակցենք այնքան, մինչև մարդիկ իրենց համաձայնությունը կտան։ ՀՀ-ն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու։ Ինչ վերաբերում է այդ գյուղերին, վստահեցնում եմ ձեզ՝ մի քանի տարի հետո այդ գյուղերը լինելու են օրինակելի գյուղեր ու 2026 թվականի ընտրություններին ՔՊ-ն այնտեղ հաղթելու է շռնդալից ձևով»։

Նմանատիպ նյութեր
2152 դիտում
17:36 09-07-2022
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը շռնդալից զբոսաշրջային նախագիծ է. Էկոնոմիկայի նախարար. News.am
841 դիտում
15:06 08-06-2023
Մենք տրամադրված ենք Երևանում շռնդալից հաղթանակի․ Մանե Թանդիլյան
Այս բաժնից
568 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
913 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել