211652_close_icon
views-count1153 դիտում article-date 12:59 20-05-2024

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ ընկերության միջին օրական հասույթը վերջին ամսում աճել է շուրջ 4 մլն դրամով

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթը մեկ շաբաթում կազմել է 172 մլն 975 հազար 750 դրամ, որը նախորդ շաբաթվա հասույթից  ավելի է 9 մլն 592 հազար 100 դրամով:

Այս մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Աշխատանքային օրերի կտրվածքով միջին օրական հասույթը կազմել է 28 մլն 251 հազար 930 դրամ, ոչ աշխատանքային օրերի համար օրական միջին հասույթը կազմել է 15 մլն 857 հազար դրամ: Վերջին մեկ ամսվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի միջին օրական հասույթը նախորդ ժամանակահատվածների համեմատ աճել է օրական շուրջ 4 միլիոն դրամով:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքելով նշեց՝ 4 միլիոն դրամն օրական միջին հասույթի փոփոխության տեսանկյունից ահռելի թիվ է։

Նմանատիպ նյութեր