211652_close_icon
views-count790 դիտում article-date 19:23 19-05-2024

Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարին

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 35 հազար 456-ի, իսկ վիրավորներինը՝ 79 հազար 476-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել է Գազայի առողջապահական գերատեսչությունը:

Աղբյուրի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 70 մարդ, իսկ 110-ը վիրավորվել:

«Մի շարք տուժածներ դեռևս գտնվում են փլատակների տակ և ճանապարհներին, իսկ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել նրանց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր