961 դիտում
17:20 16-05-2024
Հրամայական է դարձել այս իշխանությանը հեռացնելը, այլընտրանք չկա՝ կա՛մ այսօր, կա՛մ երբեք․ Բագրատ Սրբազան
Երեկ գիշերը մթության քողի տակ տեղի է ունեցել այս տխրահռչակ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում արձանագրում ենք, որ այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից։
Այս մասին տեսաուղերձում ասել է Բագրատ Սրբազանը։
«Սա տեղի է ունենում ի հաշիվ մեր պետության, մեր ժողովրդի, մեր կյանքի, մեր քաղաքացու ու ընդհանրապես մեր գոյության։ Իշխանությունների վրա որևէ ազդեցություն չունեցան այն լայն իրավական, օրենսդրական հիմնավորումները, որ տրվել են մասնագետների կողմից։ Սա փաստում է, որ իշխանությունները գործում են իրավունքի, օրենքի, սահմանադրության, բարոյականության ու տրմաբանության բոլոր չափանիշներին հակառակ։
Այս իմաստով անհրաժեշտություն է դարձել ոչ թե գնալ հետևանքների հետևից, այլ վերացնել պատճառները»,- ասաց նա։
Սրբազանը նշեց, որ պատճառը մեկն է և այն Երևանում է։
«Հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով համբերությամբ ու վստահությամբ հեռացնելու այս իշխանությանը՝ իր ապօրինություններով հանդերձ ու նոր կյանք հաստատելու մեր երկրում։
Մենք մեր անհամաձայնությամբ ու առաջիկա գործողություններով, որոցք մասին մանրամասն կներկայացնենք, պետք է գնանք այդ ճանապարհով, որովհետև այլ ելք չկա։ Պետք է նպատակադրված լծվենք ամենաբարդ ու ամենածանր աշխատանքին՝ որոշակի ու կոնկրետ քայլերով։
Սա չակնկալիքների պայքար է, նյութական որևէ ակնկալիք չունենք, այս պայքարում ճշմարտությունը պետք է հաղթի։ Այս պահին էլ տնազուրկ Կիրանցի մեր հերոսական ժողովուրդը փողոցում է գտնվում։
Վերահաստատում ենք, որ այս տառապանքը անատասխան չի մնալու, ու դա իրականացվելու է շատ շուտով։ Մեզ համար այլընտրանք չկա՝ կամ այսօր, կամ երբեք»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նմանատիպ նյութեր
1129 դիտում
11:16 21-11-2023
Երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարություն չկա. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
757 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
628 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
430 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը