4838 դիտում
19:21 21-07-2015
Մի լավ խոսք կա՝ ասում են՝ թող իմանան, որ Խաչոն էլ խանչալ ունի․ Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը իրենից քննություն վերցնողի է փնտրում ու առաջարկում փորձ կատարել
Ավելի լավ է ԱԺ պատգամավորը ձեռքով-ոտքով խոսի, բայց խելեք մտքեր արտահայտի, քան լեզվի գերազանց իմացությանբ մեկը ընտրվի, ով մտքից զուրկ լինի։Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը՝ անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծի 47 հոդվածին, որի համաձայն Ազգային ժողովի պատգամավորը պետք է լավ տիրապետի պետական լեզվին, ինչը ենթադրում է, որ պատգամավորի թեկնածուն պետք է լեզվի իմացության վերաբերյալ քննություն կամ թեստ հանձնի:
Միաժամանակ ավելացրեց, որ այդ նորամուծությունը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։
«Կարող ա մարդ լալ է լինում կամ կակազելով է խոսքում և «դ»-ի տեղը «թ» է ասում, բայց խելոք մտքեր է արտահայտում: Ի՞նչ է, չլսե՞նք, չընդունե՞նք, թույլ չտա՞նք, որ պատգամավոր դառնա։ Կամ Օքսֆորդը, Քեմբրիջն է ավարտել ու հայերեն այդքան էլ լավ չգիտի, չթողնե՞նք, որ ԱԺ պատգամավոր դառնա»։
Դիտարկմանը, թե ինչ է կարծում, ինչ են ցանկանում այդ օրենքով ասել եւ քննությունից կտրվողներ կլինե՞ն մեր պատգամավորների շրջանակում, թե՞ ոչ, արձագանքեց․«Մի լավ խոսք կա՝ ասում են՝ թող իմանան, որ Խաչոն էլ խանչալ ունի»։ Հիմա երեւի այս առաջարկությունը այդ սկզբունքով է արվել։ Կամ ի՞նչ է, բարբառով, ժարգոնով չե՞ն կարող խոսել։ Հիմա, ասենք, մեր քյավառցի Տիկոն քյավառի բարբառով է խոսում։ Պետք է բարբա՞ռն էլ փոխի»։
Դիտարկմանը, թե ինքը թեկնածությունն առաջադրելու դեպքում պատրա՞ստ է քննություն հանձնել, ասաց․«Ես պատրաստ եմ ամեն օր քննություն հանձնել ցանկացած բնագավառի վերաբերյալ, այլ հարց է՝ կգտնվե՞ն մարդիկ, ովքեր կարող են ինձանից քննություն վերցնել։ Եթե կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր կարող են ինձանից քննություն վերցնել, թող փորձ կատարեն»։
Նմանատիպ նյութեր
7113 դիտում
10:49 14-02-2014
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, Երևանում ռուսական սուպերմարկետ է բացում
Այս բաժնից
790 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
763 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար