211652_close_icon
views-count1345 դիտում article-date 23:39 12-05-2024

Ես առաջին օրից եմ ասել, որ ժողովրդին ոչ ոք չի կարող կանգնեցնել. Միհրան Մախսուդյան

Ես առաջին  օրից եմ ասել, որ ժողովրդին ոչ ոք չի կարող կանգնեցնել, ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնել, այս ժողովուրդը ինքնաբուխ է դուրս եկել եւ ինքնաբուխ էլ շարժվում է մինչեւ վերջ` իր տրամաբանական ավարտին հասցնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը մասնակցում էր հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին: 

Մախսուդյանը հայտնեց, որ իր կալանավորված որդին իրեն հորդորել է գնալ մինչեւ վերջ` արդյունքների հասնելու համար: 

«Իմ տղայի հորդորը եղել է, որ իմ կարծիօքից հետ չմնամ, միակողմանի սահմանազատմանը չհամաձայնվեմ, վստահ եմ, որ սուտը կպարտվի եւ մենք բոլորս կհաղթենք»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր