9394 դիտում
21:26 16-12-2020
«Ատոմակայանի թափոնները շաղ չտվեցին թուրքերի վրա. առաջին օրից եմ ասել»․ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ա1+»
[url=https://a1plus.am/hy/article/388601]«Ա1+»[/url]-ը գրում է. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Ազգային ժողովը, ուզի-չուզի, պետք է Վազգեն Մանուկյանին ընտրի վարչապետ, քանի որ, իր ներկայացմամբ, 17 կուսակցությունների շարժման հետևորդներն ավելանում են։
Հ․Բագրատյանի պնդմամբ Ն․Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանն ամեն ինչ արել են, որ բանակը պատերազմում չհաղթի։
«Օրինակ՝ ատոմակայանի թափոնները շաղ չտվեցին թուրքերի վրա։ Առաջին օրից եմ ասել»,- ասում է նա։ Անդրադառնալով Հադրութի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուն, ասում է՝ Արցախի բանակը պետք է հսկի Արցախին։ Իսկ ռուս խաղաղապահների առկայությունը չի նշանակում, որ մենք մեր սահմանը չպետք է պաշտպանենք։ «Խաղաղապահները չեն եկել կռվելու, եկել են բաժանելու։
Չգիտե՞նք, որ Ադրբեջանը գյուղ առ գյուղ խախտելու է, և խաղաղապահները մեր գյուղերը պաշտպանող չեն, նրանք մեր և ադրբեջանական զորքը բաժանելու համար են։ Ռուս խաղաղապահները պոստ են դնելու 30-40 կմ մեկ և կուզենան ասֆալտի վրա լինել։ Պոստերի միջև տարածքը Արցախի ՊԲ-ն պետք է պահի։ Նրանք ունեն ընդամենը 1960 հոգի, և այսօր ասում են, առնվազն պետք է կրկնապատկել։ Ի դեպ որքան շուտ դա անեն, այնքան լավ»,- ասում է Հ․Բագրատյանը։
Վերջինիս ներկայացմամբ, Ադրբեջանը զրահամեքենա ու տանկեր է հասցրել Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտ, մինչդեռ, հայկական կողմը չի կարող դա անել՝ տեղանքը թույլ չի տալիս, համապատասխան ճանապարհներ չկան։ Հ․Բագրատյանը նաև հավելում է, թե Ադրբեջանի տակ անցած տարածքներում Արցախը կորցրեց 110 մգվտ հզորության ՀԷԿ-եր։
Հեկտարներով վարելահողեր, որոնք ապահովում էին ոչ միայն Արցախի հացի ողջ պաշարը այլև Հայաստանի 2 ամսվա հացի պաշարը։ Իսկ մնացած հնարավորությունները կբավարարեն Արցախի ցորենի պաշարի ընդամենը 1/3-ը։
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1408 դիտում
20:25 25-03-2024
Նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն առաջարկներ է սպասում մի շարք երկրներից․ Ատոմակայանի տնօրեն
1411 դիտում
23:39 12-05-2024
Ես առաջին օրից եմ ասել, որ ժողովրդին ոչ ոք չի կարող կանգնեցնել. Միհրան Մախսուդյան
5104 դիտում
21:17 14-08-2021
Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը. Նաիրի Հոխիկյան
Այս բաժնից
652 դիտում
10:39 20-01-2025
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների
541 դիտում
09:35 20-01-2025
Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը
904 դիտում
09:12 20-01-2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է