211652_close_icon
views-count1180 դիտում article-date 21:05 08-05-2024

«Բոլոր գործակալներին ու նարկոբարոններին բարեւներ»․ Բագրատ Սրբազանի գլխավորած երթին նոր մարդիկ են միանում. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Աբովյան քաղաք։ Երթի մասնակիցների թիվը գնալով ավելանում է, այդ թվում՝ միացել են նաեւ երիտասարդներ տարբեր մարզերից, Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Արցախի խորհրդարանի պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 


Աբովյանում երթի առաջնորդ Բագրատ Սրբազանը կատակելով ողջունեց ներկաներին․ «Բոլորին բարեւներ, բոլոր գործակալներիդ բարեւներ, նարկոբարոններիդ բարեւներ»։ 

«Պարզվում է՝ նաեւ Երեւանից է երիտասարդների խումբ միացել մեզ՝ տարբեր բուհերից, իսկ երթի առջեւում Արցախի մեր քույրերն ու եղբայրներն են։ Նաեւ Շիրակի ժողովուրդն է այստեղ՝ Միքայել Սրբազանի ղեկավարությամբ։ Մեր երթն իսկապես պետք է դարձնենք անմահների երթ։ Մենք սահմանափակ մահկանացու արժեքներով ապրող մարդիկ չպիտի լինենք, մեր կյանքը պիտի բարելավվի, մենք անմահության ձգտող, սխրանքի համար ապրող ժողովուրդ ենք, Աստված օրհնի ձեզ»,- ասաց Բագրատ Սրբազանը։


 

Նմանատիպ նյութեր