211652_close_icon
views-count4729 դիտում article-date 16:09 09-05-2024

Կարեն Ջալավյանը (Քյոխ) եւս միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին

Արցախի Հանրապետության հերոս, լեգենդար Կարեն Ջալավյանը (Քյոխ) այսօր՝ մայիսի 9-ին եւս Երեւանի Սասունցի Դավթի կայարանում էր, որտեղից մեկնարկել է երթը, որը միացել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին:

Օգտատերերից մեկը նրա հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Արցախի Հանրապետության հերոս Կարեն Ջալավյանի հետ՝ մարտական ոգով»:

Նշենք, որ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, այսօր շարժվել է դեպի Երևան եւ հիմա մայրաքաղաքում է:

Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիներ հավաք կանեն։

Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմեր, նաև միացել երթին։

Նմանատիպ նյութեր