922 դիտում
12:43 08-05-2024
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով 2 հողամասը ամրացվեց Պետագույքի կառավարման կոմիտեին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին Կառավարության որոշման նախագիծը:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերի նկատմամբ վերականգնվել է (ճանաչվել է) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Վճռի հիման վրա՝ շուկայական արժեքին մոտարկված՝ ընդհանուր շուրջ 18,5 մլն դրամ կադաստրային արժեքով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերին տրվել են Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս 27 և 28 հասցեները, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողերի վերաբերյալ Գլխավոր դատախազության կողմից ներկայացվել է 14 քաղաքացիական հայց, որոնց շրջանակներում վիճարկվում են շուրջ 465 հազար 770 քմ մակերեսով հողամասի աճուրդները:
Դատախազության հայցերից 8-ով կայացվել են վճիռներ՝ պետության օգտին. 3 վճիռ մտել է օրինական ուժի մեջ, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը՝ ընդհանուր 55 հազար 197 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր
1306 դիտում
10:53 08-01-2025
Աղավնաձոր համայնքից 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն
1060 դիտում
16:03 14-03-2024
Դատախազությունը պետությանը վերադարձրեց Ծաղկաձորում գտնվող շուրջ 20,000 քմ մակերեսով անտառային տարածքը
Այս բաժնից
790 դիտում
13:23 09-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
658 դիտում
11:48 09-01-2025
Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է. Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տարեկան է