211652_close_icon
views-count685 դիտում article-date 21:45 07-05-2024

Freedom House-ի գործունեությունը Ռուսաստանում՝ անցանկալի

ՌԴ գլխավոր դատախազությունը Freedom House միջազգային ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի է ճանաչել։ Այդ մասին հայտնել է գլխավոր դատախազության մամլո վարչությունը: Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Freedom House-ի հիմնական գործառույթների թվում է աջակցությունն աշխարհում, այսպես կոչված, ԱՄՆ-ի առաջատար դերի հաստատումը: Բացի այդ, հատուկ ռազմական գործողության սկզբից այդ կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված է ոչ բարեկամական քաղաքականության առաջմղման գործում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վարկաբեկման ուղղությամբ»,- նշել է գլխավոր դատախազությունը։

Գերատեսչության փոխանցմամբ, Freedom House-ը «կոչ է անում համապարփակ օգնություն ցուցաբերել Ուկրաինային «Ռուսաստանին հաղթելու համար», հօգուտ Ուկրաինայի բռնագանձել արտասահմանում ռուսական «սառեցված» ակտիվները, հզորացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա և երրորդ երկրների նկատմամբ միջազգային պատժամիջոցներ սահմանել «Մոսկվային աջակցելու համար»:

«Բացի այդ, Freedom House-ը տեղեկատվական, ֆինանսական, իրավական և այլ աջակցություն է տալիս ռուսական ընդդիմադիր կառույցներին, արևմտամետ և ԼԳԲՏ ակտիվիստներին, նրանց շահերը պաշտպանող համայնքներին և ահաբեկչական հանցագործություններ կատարելու համար դատապարտված անձանց»,- ասվում է ՌԴ գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր