Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը նախօրեին հրապարակել է աշխարհում ազատության մասին իր ամենամյա զեկույցը: Ադրբեջանին վերաբերող հատվածում նշված է, որ այդ երկիրը, ինչպես և նախկին տարիներին, իր «պատվավոր» տեղն է զբաղեցնում անազատ երկրների շարքում:
Ադրբեջանում արձանագրվել է քաղաքացիների խոսքի ազատության և իրավունքների էլ ավելի մեծ սահմանափակում, քաղաքացիական ակտիվիստների հետապնդման և ճնշում գործադրելու մեծացում:
Ոչ ազատ երկրների շարքում են հայտնվել նաև նախկին Խորհրդային միության երկրներից Ռուսաստանի Դաշնությունը, Ուզբեկստանը, Բելառուսը, Թուրքմենստանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին և Վրաստանին, ապա նրանք համարվել են մասամբ ազատ: