1463 դիտում
21:19 24-01-2014
Freedom House-ը ԼՂՀ-ն ճանաչել է որպես «մասամբ ազատ» երկիր
Հունվարի 23-ին Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է տարեկան զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես և նախորդ տարի, երկու ցուցանիշներով էլ արժանացել է «5» միավորի և կրկին անվանվել է որպես «մասամբ ազատ» երկիր:
Միաժամանակ, Ադրբեջանը մնացել է «ոչ ազատ» երկրների կատեգորիայում, բացի այդ, զեկույցում նշվել է վատթարացում, կապված քաղաքացիական ազատությունների իրավիճակի հետ: Freedom House-ը ամբողջ աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը գնահատում է երկու չափանիշներով` քաղաքական և քաղաքացիական ազատություններ: Այս ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից (առավելագույն) 7 (նվազագույն) միավորների սանդղակով:
Freedom House-ի զեկույցի լրիվ տարբերակին կարելի է ծանոթանալ [url=http://freedomhouse.org/sites/default/files/FIW2014%20Booklet.pdf]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1982 դիտում
19:28 01-02-2017
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մասամբ ազատ երկրների թվում են. Freedom House
8509 դիտում
22:37 16-01-2018
Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում
Այս բաժնից
574 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
598 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1213 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN