211652_close_icon
views-count1585 դիտում article-date 21:34 06-05-2024

Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը

 Հայաստանի մայրաքաղաքում արդեն երկրորդ անգամ անցկացվող «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երկրորդ տեղը՝ Հայաստանը և երրորդ տեղը՝ Ուզբեկստանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, հաղթողներին հանձնվել են մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր:  

Ըստ աղբյուրի՝ «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարին  մասնակցության հայտ էր ներկայացրել 7 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսն ու Իրանը:

Նմանատիպ նյութեր