211652_close_icon

Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան

views-count1363 դիտում article-date 14:32 02-05-2024
Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել:

Այս մասին այսօր հերթական դատավարությունից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին։

«Եթե Երևանում փոփոխություններ չլինեն, մնացած բոլոր պայքարները շատ գովելի են, բայց վերջնական արդյունքի բերել չեն կարող։

Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում՝ երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր