Իտալիայի ներկայիս վարչապետ Մատտեո Ռենցին նկարահանվել է «Ոտքի կանգնի և կռիվ տուր» ֆիլմում
Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կկայանա ռուս-իտալական «Ոտքի կանգնի և կռիվ տուր» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է ֆլորենցիական գնդակով խաղին:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, ֆիլմում նկարահանվել է Իտալիայի ներկայիս վարչապետ Մատտեո Ռենցին:
Եթե նրա համար սա առաջին դերն է կինոյում, ապա ԱՄՆ-ում նման օրինակները շատ են: Սենատոր Ջոն Մակքեյնը նկարահանվել է մի բավական հիմար կինոկատակերգությունում, իսկ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը, ինչպես հիշում ենք, մինչև իր այդ պաշտոնին անցնելը հայտնի կինոդերասան էր: