988 դիտում
12:59 01-05-2024
Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև
Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա. Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Սահմանների սահմանազատումը սկսվել է, նույնիսկ սահմանագծման աշխատանքներ են տարվում։ Եվ այս ամենը տեղի է ունենում հենց հիմա՝ իմ ելույթի ժամանակ։ Մեր երկու երկրներին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք հետապնդում են իրենց նպատակները, չեն ցանկանում օգնել, այլ ցանկանում են միջամտել մեր տարածաշրջանի գործերին՝ իրենց քաղաքական և տնտեսական նպատակներին հասնելու համար։ Ուղղակի նորից ուզում են կրակի վրա յուղ լցնել:Մենք թույլ չենք տա Հարավային Կովկասում հերթական հակամարտության բռնկումը», - ասել է նա։
Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն ու Հայաստանը երեսուն տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում։
«Իսկ նման խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման միջոցով», - հավելել է նա։

Նմանատիպ նյութեր
2262 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
5675 դիտում
21:58 04-10-2021
«Փաշինյանն ասաց, որ պատրաստ է. սա ցույց է տալիս, որ մեր օրակարգն արդեն ընդունվում է». Ալիև
Այս բաժնից
889 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին
982 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան