211652_close_icon
views-count7320 դիտում article-date 17:12 30-04-2024

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Քաղաքում ժպիտները շատանում են: Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը:

«Սա թվով 10-րդ մասնաճյուղն է, որ մենք այսօր բացում ենք, և ինչպես խոստացել էինք, սա պարզապես վիզուալ փոփոխություն չէ, ամեն ինչ այստեղ կառուցված է մեր հաճախորդների փորձառության շուրջ: Հաճախորդներն այս մասնաճյուղում կծախսեն ավելի քիչ ժամանակ, արագ և նվազագույն փաստաթղթային պահանջներով կկատարեն իրենց գործարքները»,-նշեց «Ամիօ Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Գևորգ Թառումյանը:

Մասնաճյուղի բացման օրը բոլոր հաճախորդները ձեռք բերեցին Amio Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչև մայիսի 6-ը ներառյալ՝ քարտերը կարող են ձեռք բերել կես գնով:

10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում, որն ունի
հատուկ Vip հաճախորդների սպասարկման կենտրոն, ինչպես նաև ինքնասպասարկման գոտի, որն ունի 24/7 հասանելիություն, որտեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների գրեթե մեծ մասը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր