1540 դիտում
10:10 29-04-2024
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Ս․թ․ ապրիլի 19-ից հունիսի 6-ը Ֆասթ Բանկը նախատեսում է տեղաբաշխել 11% տարեկան եկամտաբերությամբ
100,000 ՀՀ դրամ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը
2,000,000,000 ՀՀ դրամ է։ Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով և արժեկտրոնային
եռամսյակային վճարման պարբերականությամբ։
Անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 33 մասնաճյուղերից,
տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ այլ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններից՝
լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված
հաշվեհամարներին։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, հանրային
ծառայությունների համարանիշ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալներ։
Բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը
երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային
պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և
երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Ցուցակված պարտատոմսերից
ստացված եկամուտները ֆիզիկական անձանց դեպքում հարկման ենթակա չեն:
Ֆասթ Բանկի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ․ թիվ 1/408Ա
որոշմամբ։ Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ՝ ներբեռնելով
դրանք Բանկի կայքէջից:

Նմանատիպ նյութեր
1594 դիտում
20:53 24-11-2023
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
1693 դիտում
14:49 11-10-2024
Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը
6966 դիտում
18:55 16-05-2024
Ֆասթ Բանկի դրամային անվանական արժեկտրոնային 11% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխումը շարունակվում է
Այս բաժնից
553 դիտում
12:39 07-02-2025
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Թբիլիսիում
502 դիտում
12:24 07-02-2025
Օսլոյում կայացել է Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
790 դիտում
11:57 07-02-2025
Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է