1045 դիտում
13:22 23-04-2024
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Իրավիճակը սարսափելի բարդ է, այն, ինչ մենք ամիսներով, օրերով մտածում էինք, շոշափելի իրականություն է դարձել. նահանջել է մեր դիրքերից մեր զորքը: Այս մասին Տավուշի մարզի Կիրանց գյուղում ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Արդեն իսկ ասում են, որ ադրբեջանական դրոշ է ծածանվում մեր դիրքերի վրա: Ես չեմ տեսել իմ աչքով, բայց այդպես ասում են, վստահաբար տեսել են մարդիկ:
Հասկանում եք՝ ինչ հոգեկան ցնցումների մեջ են մարդիկ, չարիքից պարտված լինելու զգացում մեջ է մեր ժողովուրդը:
Այ պայքարը ճշմարտության եւ արդարության մասինէ եւ այն պետք է հաղթանակի: Այլ տարբերակ չունենք:
Զավեշտալի վիճակ է, զորքը բացում է դռները հակառակորդի առջեւ եւ ժողովուրդը պայքարում է իր ոստիկանության ու իր զորքի դեմ, ասում է՝ դռները մի բացեք: Պատմության մեջ միշտ հակառակն է եղել: Սա ուրացման եւ ստին ծառայելու գործընթաց է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքում արդեն մի քանի օր է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Նաև քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նշենք, որ նախօրեին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չէր տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո եկեղեցին հայտնվելու է սահմանի եզրին:

Նմանատիպ նյութեր
1453 դիտում
16:01 29-02-2024
«Թալանվել է մեր կենսագրության մեծ մասը, մենք պետք է թույլ չտանք, որ թալանեն մեր ապագան». Բագրատ Սրբազան
Այս բաժնից
2287 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1015 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ