Իսրայելական զորքերը կսկսեն նահանջել Գազայի դիրքերից ուրբաթ օրվանից. ՀԱՄԱՍ
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը նախատեսում է, որ իսրայելական զորքերը ուրբաթ օրվանից կսկսեն նահանջել քաղաքներից և խիտ բնակեցված շրջաններից դուրս՝ պայմանավորվածությամբ սահմանված դիրքեր, քաթարական Al Arabi հեռուստաալիքին հայտնել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Ուսամի Համդանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Համաձայն պայմանավորվածությունների՝ իսրայելական զորքերը վաղվանից կսկսեն նահանջել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլաններով սահմանված սահմանները Գազայի հատվածում իրենց զբաղեցրած դիրքերից, այսպես կոչված, «դեղին գծեր»։ Դրանք վերանայման են ենթարկվել համաձայնագրի քննարկման ժամանակ, քանի որ նախատեսում էին իսրայելական զորքերի տեղակայումը Գազայի հատվածի քաղաքներում և խիտ բնակեցված վայրերում»,-ասել է Համդանը։
«Այժմ պայմանավորվել են, որ նրանք դուրս կգան և չեն գտնվի քաղաքներում, մասնավորապես Գազա քաղաքում, Ռաֆահում, Խան Յունիսում, ինչպես նաև կլքեն բնակելի շրջանները»,-հավելել է նա: