211652_close_icon

Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ

views-count1009 դիտում article-date 12:15 23-04-2024
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ես իմ սահմանը չեմ ճանաչում փշալարով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Գևորգ Սահակյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբին, որում ընդգրկված են նաեւ Տավուշի սահմանամերձ գյուղերի ղեկավարները, այդ թվում ինքը:

«Ես դեմ եմ հայկական դիրքերի հետքաշմանը, արյունով գծած սահմանի հետքաշմանը: Ես զինվորի արյունով գծած սահմանից բացի ուրիշ սահման չեմ ճանաչում»,- հայտարարեց Սահակյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ։

Խմբի անդամներ են ընտրվել Տավուշի համայնքների ղեկավարներտը, սովորական տավուշեցիներ և այլ մարդիկ։

Նշենք նաև, որ արդեն 4-րդ օրն է ինչ տավուշեցիները փակել են ճանապարհը, այն բանից հետո, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։

Նմանատիպ նյութեր