211652_close_icon
views-count1528 դիտում article-date 15:10 22-04-2024

Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցության «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունից։

«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին», - ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր