211652_close_icon
views-count481 դիտում article-date 13:57 22-04-2024

Տեղեկություններ կան, որ շատ մարդկանց վրա փորձում են ճնշում գործադրել, ընդհուպ սպառնում են աշխատանքից ազատելով. Տիգրան Աբրահամյանը՝ Ոսկեպարում

Ակնհայտորեն իշխանությունը իր հակապետական գործունեության շրջանակում իրականացնում է մի գործընթաց, որը ո՛չ միջազգային պրակտիկային է հատուկ, ո՛չ ՀՀ օրենսդրությանը: Այս մասին Ոսկեպարում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանությունը բռնել է միակողմանի զիջման ճանապարհը և անում է արդեն իսկ ակնհայտ միջոցներով:

Տեղեկություններ կան, որ շատ մարդկանց վրա փորձում են ճնշում գործադրել, ընհուպ սպառնում են աշխատանքից ազատելով: Խնդիրն այն է, որ իրավիճակը հասել է բախման: Մեր հայրենակիցներն արդարացի պահանջ ունեն, այն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ցանկացած իշխանություն, որն էլ լինի այս գործընթացում առաջնորդվի օրենքի համաձայն »,- նշեց պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ բանակցային գործընթացի տրամաբանության մեջ այս ամենը չի տեղավորվում:
Իշխանությունը սահմանազատման և սահմանագծման անվան տակ փաստացի հողերի հանձնելու իրենց հայտնի և բազմիցս իրենց կողմից իրականացված գործընթացի մեջ է:

«Դելիմիտացիան և դեմարկացիան, ըստ միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի , ունի կոնկրետ իր խաղի կանոնները: Կոնկրետ դեմարկացիայի փուլում, առանց բանակցելու, առանց սեղանին դրված փաստերի վրա իրավունք չունի գնալու զիջումների: Փաստացի այս պահին ոչ ոքի հայտնի չէ՝ իրականության մեջ ինչ քարտեզների հիման վրա է այս գործընթացն իրականացվում»,- նշեց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր