211652_close_icon
views-count529 դիտում article-date 17:33 21-04-2024

Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը

Պաղեստինի նախագահությունը քննադատել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան որոշումը, որով ավելի քան 26 միլիարդ դոլարի օգնություն է հատկացվելու Իսրայելին: Փոխանցում է Azatutyun-ը։

Պաղեստինի ինքնավարության նախագահի խոսնակ Նաբիլ Աբու Ռուդեյնան Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը որակել է «վտանգավոր էսկալացիա»: Ըստ Մահմուդ Աբբասի խոսնակի՝ այն «ագրեսիա է պաղեստինցի ժողովրդի դեմ» և Գազայի հատվածում հազարավոր պաղեստինցիների մահվան պատճառ է դառնալու:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն ամիսներ տևած քննարկումներից հետո երեկ հավանություն տվեց Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին տրամադրվող ընդհանուր 95 միլիարդ դոլարի օգնությանը: Իսրայելին կուղղվի 26.38 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում ավելի քան 9 միլիարդ դոլար՝ մարդասիրական օգնություն Գազայի համար:

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ օգնության փաթեթի քվեարկությունն «ապացուցում է Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև ամուր կապերը և ռազմավարական գործընկերությունը և հզոր ուղերձ է հղում մեր թշնամիներին»:

Նմանատիպ նյութեր