ԱՄՆ-ն քննադատում է Եվրոպային՝ ռազմական ծախսերը կրճատելու համար
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուերն իր անհանգստություն է արտահայտել որոշ եվրոպական երկրների կողմից ռազմական ծախսերի կրճատման առումով:
BBC-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այնպիսի խմբավորումների գործողությունները, ինչպիսիք են «Բոկո Հարամ»-ը և «Իսլամական պետություն»-ը, իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում ողջ միջազգային հանրությանը, և նրանցից պաշտպանվելու համար անհրաժեշտ են ռազմական և անվտանգության ոլորտում լուրջ ներդրումներ: Նա նաև նշել է, որ եվրոպական երկրները պետք է մեծ ներդրում կատարեն ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների համար: