Պաղեստինը նախազգուշացրել է, որ կխզի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Պաղեստինի կառավարությունը սպառնում է խզել հարաբերությունները ԱՄն-ի հետ, եթե Վաշինգտոնում փակեն իր Պաղեստինի ազատագրման կազամկերպության գրասենյակը։
«Կազմակերպությունը պաշտոնապես տեդեկացրե է ԱՄՆ-ին, որ կդադարեցնի հարաբերությունները բոլոր ձաչափերով, եթե Վաշինգտոնում մեր գրասենյակը փակվի»,-Twitter-ի իր էջում գրել է կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Սայիբ Էրիկաթը։
Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ Պետդեպը չի երկարաձգել գրասենյակի գործունեությունը Վաշինգտոնում այն բանից հետո, երբ կազմակերպությունը Միջազգային քրեական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ իսրայելական իշխանությունների։