211652_close_icon
views-count799 դիտում article-date 22:12 19-04-2024

Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

95 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, խորհրդային և ռուս դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանում հայերի միությունը։ 

Վլադիմիր Կազիմիրովը 1992 թվականին նշանակվել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։ 

ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ։ 

Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Մոսկվայում 1992 թվականի մայիսին զինադադար՝ հաստատելու բանակցությունները։ Հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հոդվածներով և զեկույցներով հանդես է եկել մամուլում և համաժողովներում։ 

2015 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։

Նմանատիպ նյութեր