ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թուրքիայում հանդիպումներ է անցկացրել
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի մի շարք պաշտոնական անձանց հետ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված թուրքական կառավարության կարծիքին ծանոթանալն օգտակար էր: Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին»,-նշել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Հունաստանի և Թուրքիայի կիպրացիներն անցել են թուրք-կիպրական խնդրի կարգավորման շուրջ երկարաժամկետ բանակցությունների, ինչը կարող է արվել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում: