211652_close_icon
views-count679 դիտում article-date 18:27 19-04-2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ այս համատեքստում անդրադառնալով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ իրանցիների իրավունքների պաշտպանությանը:

Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են անձամբ իր ուշադրության ներքո։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։

Քննարկվել է նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը։ Անահիտ Մանասյանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ:

Իր հերթին դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Նմանատիպ նյութեր