1360 դիտում
14:35 19-04-2024
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը
Ապրիլի 13-ին հայկական առաջին ֆիջիթալ NFT սփեյսը մեկ հարկի տակ էր հավաքել մի շարք ստեղծագործողների, NFT էնտուզիաստների և կոլեկցիոներների՝ AKNEYE մշակութային նախագծին ծանոթանալու նպատակով:
Բլոկչեյն էմբասիի ղեկավար Անդրանիկ Սևոյանը նախ պատմել է AKNEYE-ի մասին, ներկայացրել արվեստի նախագծի հիմնական գաղափարախոսությունը և հայտնել, որ Վենետիկյան Բիենալեի օրերին AKNEYE-ն՝ իր աչքանման քանդակներով և ակնուլունքներով, ցուցադրված կլինի աշխարհում երրորդ ֆիջիթալ սփեյսում: Նա նաև
ներկայացրել է՝ ինչպես կարելի է սեփական նախագծերով միանալ AKNEYE համայնքին և ցուցադրության օրերին գործակցել բրենդի հետ:
Խոսնակներից Ռաֆֆի Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին, ինչպես նաև անդրադարձել է իր ակնկալիքներին Վենետիկի Բիենալեից և նախագծի հեռանկարներին:
Ֆասթեքսի իրավաբան Արփինե Սարատիկյանը ներկայացրել է մտավոր սեփականության իրավունքի ապագան բլոկչեյնի դարաշրջանում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Հայաստանում հեղինակային իրավունքի մասին օրենքը կիրառվում թվային արվեստի և NFT-ների նկատմամբ համաշխարհային և տեղական մակարդակով:
Նա հիշատակել է նաև հեղինակային իրավունքի խնդիրների լուծման լավագույն օրինակներն արվեստագետների, կոլեկցիոներների և հարթակների համար:
Հանդիպումն արդյունավետ է եղել և նոր դռներ է բացել հետաքրքրված անձանց առջև: ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով: Դրանք բաց չթողնելու համար հետաքրքրված անձինք կարող են հետևել Fastex Armenia և ftnft.am
պաշտոնական էջերին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
883 դիտում
18:45 02-04-2024
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել են կրիպտոշուկային վերաբերող կարգավորումները
1480 դիտում
19:02 07-06-2024
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
1558 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Այս բաժնից
763 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
856 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
700 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը