652 դիտում
08:33 19-04-2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։ Ինչպես հայտնի է, դեռեւս նախորդ տարեվերջին Ավանեսյանը Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով ՕՖԵՐՏԱՅԻ պայմանագիրը։ Իրականում, այդ ժամանակ օֆերտա չկար, բայց հայտարարությունից հետո ստիպված եղան որոշ ժամանակ անցում կատարել օֆերտայի։ Եվ ընդամենը երեք ամիս է, ինչ տարին սկսել է, բայց պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել եւ սպառվել է։ Ավանեսյանը կառավարության նիստից հետո խոստովանել էր, որ հավելյալ միջոցների կարիք կա, պետք է հերթագրման համակարգ գործի։ Մեզ հայտնի դարձավ, որ այս հայտարարությունից հետո արդեն սահմանափակումները գործարկվել են, ընդ որում՝ սահմանափակումները սկսել են ներմուծվել «շուստրի» եղանակով. օրինակ՝ սկզբից՝ սկսել է Armed ծրագիրը «կախել», ոչ լիարժեք կերպով աշխատել, եւ բուժհաստատությունները չէին կարողանում որեւէ հայտ բացել, որեւէ այց գրանցել, իսկ հետո՝ արդեն շատ կոնկրետ սկսել են գործել սահմանափակումներ՝ դժվարամատչելի ծառայությունների մասով։
Սա լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել բուժհաստատություններին, քանի որ բուժայցելուներին արդեն կանչել են, հետազոտությունները, վիրահատությունները պլանավորել, իսկ այժմ ստիպված են նրանց ուղարկել տուն, եւ կրկին հերթագրում իրականացնել։ Երեկվանից բուժհաստատություններում քաոս է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1017 դիտում
18:59 13-02-2015
Լոռու 3 բնակիչներ պետպատվերով բուժօգնություն կստանան
1384 դիտում
21:34 18-02-2015
Տավուշում բարձրացվել է անասունների` պետպատվերով հատկացվող պատվաստման գինը
Այս բաժնից
451 դիտում
07:52 30-04-2024
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
595 դիտում
07:31 30-04-2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
430 դիտում
07:18 30-04-2024
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»