1627 դիտում
21:34 18-02-2015
Տավուշում բարձրացվել է անասունների` պետպատվերով հատկացվող պատվաստման գինը
Եթե անցյալ տարի Տավուշի մարզի համայնքներում 1 պայմանական անասնագլխաքանակի պատվաստման համար պետպատվերի շրջանակում հատկացվում էր 70 դրամ, ապա այս տարի կտրվի 90 դրամ, իսկ որոշ սահմանամերձ համայնքներում գումարն ավելի կմեծանա, քանի որ կկիրառվեն համապատասխան գործակիցներ:
Ընդհանրապես, մարզում կայուն անասնահամաճարակային իրավիճակ պահպանելու գործընթացն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցներից Տավուշի մարզին հատկացրել է շուրջ 25 մլն դրամի ախտորոշիչ, կանխարգելիչ և բուժիչ միջոցներ:
Բացի այդ, առավել պարզեցվել և հստակեցվել են համայնքային անասնաբույժների հետ կնքվող պայմանագրերի ձևերը: Եվ այս տարվա պայամանագրերով ամրագրված է ոչ միայն անասնաբույժին վճարվող տարեկան գումարը, այլև դրանց բաշխվածությունն ըստ ամիսների, տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
1248 դիտում
18:59 13-02-2015
Լոռու 3 բնակիչներ պետպատվերով բուժօգնություն կստանան
59180 դիտում
19:59 29-05-2018
ՀՀ նախագահը ապշած էր. այսինքն, վիրավորված հերոսը պետպատվերով դեղեր չի՞ ստանում. news.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
766 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
916 դիտում
19:44 28-12-2024
Ժաննա, նստի, անբավարար․ Հայկ Դեմոյան
769 դիտում
19:03 28-12-2024
Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան