211652_close_icon
views-count1702 դիտում article-date 15:44 18-04-2024

Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

Հարություն Գալուստի Միքայելյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի մարտի 22-ին, Երևան քաղաքում:
2010թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2014թ. նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2010-2011թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
2011-2013թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
2013-2014թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի օպերլիազոր
VI-X.2014թ.՝  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ
2014-2020թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ
III-VIII.2020թ.՝  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ
2020-2021թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ
2021-2022թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի տեղակալ
2022-2024թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Նմանատիպ նյութեր