211652_close_icon
views-count709 դիտում article-date 19:16 17-04-2024

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KFW)՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում էներգետիկայի և ռեսուրսների կառավարման բաժնի տնօրեն Թոմաս Այզենբախի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

Նախարարը ողջունել է գործընկերներին և մեկ անգամ ևս ընդգծել Գերմանիայի կառավարության աջակցությամբ երկկողմ համագործակցության կարևորությունը շրջակա միջավայրի ոլորտում, ինչպես նաև փաստել, որ առկա է արդյունավետ և արդյունքահեն փոխգործակցություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի մի շարք խնդիրներ և դրանց լուծումներին ուղղված միջոցառումներ։

Նախարարը գործընկերներին է ներկայացրել ոլորտի առանցքային բարեփոխումներից էկոպարեկային ծառայության ստեղծումը և մանրամասնել ծառայության կայացման ընթացիկ իրավիճակը։

Ծառայության գործարկմամբ կարգավորվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ էկոպարեկային ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները, պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացվում է 24/7 ռեժիմով, ինչպես նաև ծառայողին իրավունք է վերապահվում արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով կազմելու վարչական իրավախախատման արձանագրություններ և հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավախախատման դեպքերով էկոպարեկային ծառայության օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացնել՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Նախարարը ներկայացրել է ծաայության գործարկումից հետո գրանցած իրավախախտումների բացահայտման դինամիկան և հույս հայտնել, որ այն էլ ավելի կբարելավվի։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո․ այն տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով, ինչպես նաև Գերմանիայի վերականգնվող վարկերի բանկի (KfW) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում շարունակվում են բնապահպանական և սոցիալ-տնտեսական և ուղղվածության ներդրումային ծրագրերը՝ ուղղված Սյունիքի մարզի պահպանվող տարածքների, անտառային տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը և դրանց պահպանությունն իրականացնող կառույցների կարողությունների զարգացմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել սերտ շփումներն ու ընդլայնել փոխգործակցության ուղղությունները։

Նմանատիպ նյութեր