211652_close_icon
views-count2206 դիտում article-date 11:49 11-09-2020

Պուտինն ու Լավրովը Սերբիայի նախագահից ներողություն են խնդրել Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան հրապարակման համար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իրենից ներողություն են խնդրել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան հրապարակման համար: Այս մասին Սերբիայի ղեկավարն ասել է [url=https://www.rtv.rs/sr_lat/politika/vucic-na-najtezem-mestu-sam-rekao-ne-pristina-ni-da-pisnu_1160143.html]RTV[/url] հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ոչ Պուտինը, ոչ էլ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը երբևէ ինձնից ներողություն չէին խնդրել ինչ-որ բանի համար, բայց հիմա նրանք երկուսն էլ դա արել են, երբ ես նույնիսկ չէի հիշատակել դրա մասին (Զախարովայի գրառումը)»,-հայտարարել է Վուչիչը: Նրա խոսքով ՝ Պուտինը ցույց է տվել «իր պարկեշտությունը» և նշել է, որ «Ռուսաստանը կամ ինքը անձամբ կանգնած չեն այդ հրապարակման ետևում»: Հարցին այն մասին, թե արդյոք Սերբիայի նախագահը չի կարծում, որ Զախարովան չէր կարող այդ հրապարակումը կատարել առանց ղեկավարության հետ խորհրդակցելու, Վուչիչը նշել է, որ ամեն մեկը կարող է դատել դրա մասին յուրովի և կրկնել է, որ Պուտինն արդեն ներողություն է խնդրել իրենից: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այցելել է Սպիտակ տուն, որտեղ սերբական պատվիրակությունը բանակցություններ է վարել ինքնահռչակ Կոսովոյի ներկայացուցիչների հետ ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ: Հանդիպումից հետո լուսանկար է հրապարակվել, որտեղ Վուչիչը նստած է Թրամփի դիմաց դրված աթոռին: Զախարովան մեկնաբանել է այդ լուսանկարը` հրապարակմանը կցելով «Հիմնական բնազդ» ֆիլմից «ոտքը ոտքի» վրա էրոտիկ տեսարանի լուսանկարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Если Вас позвали в БД, а стул поставили так, будто Вы на допросе, садитесь как на фото #2. Кем бы Вы ни были. Просто...

Posted by Maria Zakharova on 2020 թ. սեպտեմբերի 5, շաբաթ

Նմանատիպ նյութեր