2015 դիտում
09:34 28-06-2016
Մինսկի խումբը պետք է պարզաբանում պահանջի Ալիևից. Մեթյու Բրայզա. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Մինսկի խումբն ակնհայտորեն պետք է նստի նախագահ Ալիևի հետ և նրանից պարզաբանումներ պահանջի, քանի որ այն, ինչ հայտարարվեց ՌԴ նախագահ Պուտինի հետ նախագահների ամենավերջին հանդիպումից հետո, հետևյալն էր՝ նախագահները համաձայնել են զարգացնել այդ մեխանիզմները:
Ստացվում է, նրա որակմամբ, որ այս տեղեկատվությունը հակասում է հանդիպման արդյունքին»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը չի ընդունել հետաքննական մեխանիզմների ներդրման առաջարկը:
«Եթե ադրբեջանական կողմի դիրքորոշումը փոխվել է, ապա Մինսկի խումբը պետք է բանակցի՝ առաջ ընթանալով: Երբ այսքան անորոշ տեղեկություններ կան, դժվար է ավելին ասել»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1887 դիտում
10:01 24-11-2016
Պետք է առաջարկեն փաստաթուղթ, որը կամուրջ կլինի Կազանի և Մադրիդի փաստաթղթերի միջև. Մեթյու Բրայզա. «168 ժամ»
3235 դիտում
10:13 14-09-2019
Բաքվում կա նոր մակարդակի վստահություն վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ. Մեթյու Բրայզա․ «168 ժամ»
1770 դիտում
15:41 06-11-2014
Վրաստանի միջազգային հեղինակությունը սպառնալիքի տակ է. Մեթյու Բրայզա
Այս բաժնից
1948 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1567 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1510 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»