211652_close_icon
views-count1108 դիտում article-date 22:35 16-04-2024

Պարեկների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը մայրաքաղաքում և հանրապետական ու միջպետական ճանապարհներին ապրիլի 12-ից 14-ը իրականացրել է ուժեղացված ծառայություն։

Նպատակը, ինչպես միշտ, անվտագ երթևեկության ապահովումն էր, պատահարների կանխարգելումը, հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումը։
Եռօրյա ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 5880 արձանագրություն։ Հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 117 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու՝ 166, ապօրինի թմրաշրջանառության՝ 6, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 2 դեպք։ Պարեկային ծառայողների կողմից բացահայտվել է գողության 1 դեպք։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր