970 դիտում
19:59 15-04-2024
ՀՀ-ն չի ձգտում խզել ՌԴ-ի հետ հեռուստահեռարձակման պայմանագիրը. նախարար
Հայաստանը չի ձգտում խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում։
«ՀՀ-ի և ՌԴ-ի ավելի քան երեք տարի գործող ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին միջկառավարական համաձայնագրում նշված են խաղի կանոններ, սակայն չպահպանելու համար որևէ պատժամիջոցի մեխանիզմ գոյություն չունի: Մենք ստորագրել ենք այդ փաստաթուղթը՝ ակնկալելով, որ այնտեղ զետեղած կետը՝ որ առկա խնդիրները կկարգավորվեն կոնսուլտացիաների միջոցով, ամբողջությամբ կլուծեն և կփակեն բոլոր անհանգստությունները: Մենք ժամանակի ընթացքում եկել ենք այն եզրահանգման, որ, ցավոք սրտի, կոնսուլտացիաների միջոցով ի հայտ են գալիս տարակարծություններ: Տխրությամբ ասեմ, որ երկու նախարարության պատվիրակության միջև կոնսուլտացիաների երկու փորձերով էլ չենք կարողացել գալ կոնսենսուսի, որ, օրինակ՝ լրագրողի կամ փորձագետի կողմից այս կամ այն արտահայտությունը խախտում է որևէ դրույթ»,-ասաց նա:
Հայրապետյանը նշեց, որ հանրային մուլտիպլեքսի մյուս բոլոր հեռուստաալիքների նկատմամբ ՀՌՀ (Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով - խմբ.) կողմից կարող է վարչական վարույթ բացվել, և պատժամիջոց կկիրառվի եթերում հնչած նմանօրինակ՝ երկրի, պետության ներքին գործերին խառնվելու, կամ ժողովրդի արժանապատվության ոտնահարման համար։
«Մեր նպատակը պայմանագիրը խզելը կամ հեռուստաալիքները փակելը չէ, մենք կողմնակից ենք, որ կողմերը հավատարիմ լինեն փաստաթղթին (Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության հայ-ռուսական պայմանագիր - խմբ.): Մենք պատասխանատու կերպով ենք մոտենում մեր դրած ստորագրությանը: Եթե չլինեին նման բովանդակությամբ հաղորդումներ, ապա մեր օրակարգում նման հարց երբեք չէր առաջանա։ Հայաստանի կառավարությունը պետք է պաշտպանի հայ հեռուստադիտողի արժանապատվությունը: Մենք կառուցողական ենք տրամադրված և ուզում ենք հասկանալ, թե ինչու չենք կարող արձանագրել, որ եթե խախտում է եղել, ուրեմն պետք է հետևանքներ ունենա: Եթե իրենք խաղի կանոններին հետևում են՝ մենք հավատարիմ ենք մեր ստորագրությանը: Հիմնարար հարցը սա է՝ եթե կա խախտում, ինչպե՞ս վարվենք դրա հետ: Մենք չենք պատկերացնում, թե այս հարցի շուրջ չենք ունենա փոխըմբռնում: Եթե չունենանք փոխըմբռնում՝ կնշանակի, որ խախտումն օրինաչափ է։ Այդ դեպքում հայ հեռուստադիտողը պետք է շարունակի իր սեփական ռեսուրսը համարվող հեռուստաաշտարակից սփռվող եթերով հանդուրժել իր նկատմամբ վիրավորանք: Բնականաբար, այս պարագայում ՀՀ կառավարությունը պետք է պաշտպանի իր հեռուստադիտողի արժանապատվությունը: Մենք շատ կառուցողական ենք մեր վարքագծում: Եթե եղել է խախտում, դա պետք է ունենա հետևանք, հետևանքի սահմանումը կկանխի բազմաթիվ այլ խախտումներ, և որոշ հաղորդավարներ ավելի պակաս սանձարձակություն կդրսևորեն տվյալ եթերների ընթացքում: Այո՛, չենք բացառում համաձայնագրի խզումը»,- ներկայացրեց նախարարը:

Նմանատիպ նյութեր
6738 դիտում
15:47 17-11-2020
Հայաստանը Ռուսաստանի հետ կկնքի պայմանագիր հեռուստահեռարձակման վերաբերյալ
1738 դիտում
12:43 01-05-2014
Իրանը խզել է Չինաստանի հետ 2,5 մլրդ դոլարի նավթային-գազային պայմանագիրը
Այս բաժնից
1123 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
784 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը