211652_close_icon
views-count490 դիտում article-date 20:29 12-04-2024

ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է կոնգրեսականների կազմակերպած միջոցառմանը

Ապրիլի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Րոդ Այլընդից կոնգրեսականներ Սեթ Մեգըզիները և Գեյբ Ամոն նահանգի բնակիչների համար կազմակերպել էին «Րոդ Այլընդի օր» միջոցառումը, որին որպես բանախոս հրավիրված էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Իր խոսքում դեսպանն անդրադարձ կատարեց հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանային կայունության տեսանկյունից ԱՄՆ դերակատարությանը, ընդգծեց ԱՄՆ-ում հայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Ելույթին հետևեց հարց ու պատասխանի հատվածը։

Նմանատիպ նյութեր