2024 թվականին իրականացվել է Երևան-Կապան-Երևան 12 չվերթ
2024 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է Երևան-Կապան-Երևան 12 չվերթ։
Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Մասնավորապես` հունվար և փետրվար ամիսներին իրականացվել է 2-ական չվերթ, իսկ մարտին` 8 չվերթ»,– նշվում է պատասխանում։
Թռիչքներն իրականացնում է L-410 տիպի ինքնաթիռով, չվերթի տևողությունը 45 րոպե է։
Նշված ժամանակահատվածում Երևանից Կապան Է մեկնել 41 ուղևոր, հակառակ ուղղությամբ՝ 55 ուղևոր: