211652_close_icon

Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ լրատվության վարչությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ

views-count1282 դիտում article-date 19:44 10-04-2024
Ապրիլի 10-ին Թբիլիսիում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության և Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչություններիի միջև։

Հանդիպմանը քննարկվել են լրատվության և հանրային դիվանագիտության շրջանակներում համագործակցության մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի և ընթացիկ իրադարարձությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերին։

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել գերատեսչությունների միջև ոլորտային փոխգործակցությունը։

Նմանատիպ նյութեր