211652_close_icon
views-count547 դիտում article-date 22:45 03-04-2024

Թայվանում երկրաշարժից տուժել է ավելի քան 1,000 մարդ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 1 հազարը։

Այս մասին ասվում է Թայվանի արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբի զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 9 մարդ, 1011-ը վիրավորվել է, իսկ 143-ը սպասում է օգնության»,- նշվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ ապրիլի 3-ին Թայվանի արևելյան ափերի մոտ 7,5 և 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։ 

Նմանատիպ նյութեր