211652_close_icon
views-count598 դիտում article-date 23:00 30-03-2024

Գազայի հատվածում մոտ 9000 հիվանդ տարհանման կարիք ունի. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ Գազայի հատվածում մոտ 9000 հիվանդ անհապաղ տարհանման կարիք ունի:

«Գազայի ամբողջ տարածքում գործում է ընդամենը 10 հիվանդանոց, և հազարավոր հիվանդներ առաջվա պես զրկված են բժշկական օգնությունից», - գրել է Գեբրեյեսուսը X-ի իր միկրոբլոգում:

ԱՀԿ-ի տվյալներով՝ նախքան պատերազմը Գազայում գործում էր 36 հիվանդանոց։

«Մոտ 9000 հիվանդի անհրաժեշտ է անհապաղ տարհանել արտերկիր՝ կենսականորեն անհրաժեշտ բժշկական ծառայություններ ստանալու՝ ներառյալ քաղցկեղի, երիկամների դիալիզի, այլ քրոնիկական հիվանդությունների,  ռմբակոծության հետևանքով ստացած վնասվածքների ապաքինման համար»,- հավելել է Գեբրեյսուսը:

Նմանատիպ նյութեր