211652_close_icon

Իրավիճակը պաշարված Գազայի հատվածում «դուրս է գալիս վերահսկողությունից». ԱՀԿ ղեկավար

views-count1162 դիտում article-date 13:10 18-10-2023
Իրավիճակը պաշարված Գազայի հատվածում «դուրս է գալիս վերահսկողությունից», ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։

«Մենք պետք է դադարեցնենք բռնությունը բոլոր կողմերում»,- գրել է նա X-ի միկրոբլոգում։ «Յուրաքանչյուր վայրկյան, մինչ մենք սպասում ենք, որպեսզի բուժօգնություն ստանանք, մենք կյանքեր ենք կորցնում։ ԱՀԿ մատակարարումներն ահա արդեն չորս օր մնացել են սահմանին։ Մեզ պետք է, որ դրանք անհապաղ տեղ հասնեն, որպեսզի սկսենք կենսականորեն կարեւոր նյութերի առաքումը»։

Երեքշաբթի երեկոյան Թեդրոսը դատապարտել է հարձակումն Ալ-Ահլի հիվանդանոցի վրա եւ կոչ արել «պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաեւ չեղարկել տարհանման հրամանները»։

Նմանատիպ նյութեր