211652_close_icon

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Խաչատուրյանը

views-count1294 դիտում article-date 19:30 29-03-2024
 Դատավորների ընդհանուր ժողովը մարտի 29-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Դատական  իշխանություն» տելեգրամյան ալիքը։

«Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Խաչատուրյանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր